May 12, 2018

Մեր Մասին

«ԲԻ ՍԵՅՖ» ՍՊ ընկերությունը /կոլլեկտորային և փաստաբանական գրասենյակ/ հիմնադրվել է 2017 թվականին: Ընկերությունն իր անձնակազմի արհեստավարժության և խորը գիտելիքների շնորհիվ ունակ է աջակցելու և իր հաճախորդներին մատուցելու մի շարք իրավաբանական ծառայություններ իրավունքի բոլոր ճյուղերում, ինչպես նաև իրավական համակարգում: Ընկերությունը ծավալում է մասնագիտացված հավաքագրման գործունեություն և մատուցում է իրավաբանական /փաստաբանական/ ծառայություններ: Ծառայությունների բնույթը ներառում է հայցադիմումների/դիմումների, միջանկյալ որոշումների, միջնորդությունների մուտքագրում դատարաններ, ներկայացուցչության ապահովում համապատասխան ատյաններում, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն դիմումների, կատարողական թերթերի մուտքագրում, կատարողական վարույթի վերահսկում: Ընկերությունը պարտքերի հավաքագրումը հաճախորդների հետ հիմնականում իրականացնում է բանակցությունների միջոցով, ինչպես նաև օրենսդրորեն նախատեսված այն բոլոր իրավական գործողություններով, որոնք ուղղված են գումարի ամբողջական վերադարձն ապահովելուն: Ընկերությունն ապահովում է խիստ հետևողականություն և արհեստավարժ մոտեցում յուրաքանչյուր գործին: «ԲԻ ՍԵՅՖ» ՍՊ  ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին: Ընկերության միակ և հիմնական նպատակը պարտքերի ամբողջական հավաքագրումն է և իր վստահորդներին բարձրակարգ իրավաբանական ծառայությունների մատուցումը: Ընկերությունը հիմնական գործունեությունն իրականացնում է կորպորատիվ իրավունքի ոլորտում, այն է` իրավաբանական ծառայությունների մատուցումը առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին: Ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում նաև աշխատանքային իրավունքի, պայմանագրային իրավունքի, գույքային իրավունքի, հարկային և մաքսային իրավունքի, ընտանեկան իրավունքի բնագավառում: Իր աշխատանքի շնորհիվ փորձում է իրավական մասով հնարավորինս ապահովել իր վստահորդների անվտանգությունը: Ընկերության աշխատանքի գերխնդիրն է ապահովել պարտքերի անկորուստ վերադարձը, գործերի վարման և քննման թափանցիկությունը: Պարտքերի վերադարձելիության և այլ իրավական լուծում պահանջող խնդիրների դեպքում առաջարկում ենք համագործակցություն մեր Ընկերության հետ և երաշխավորում ենք ցանկալի արդյունք: Ընկերությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և պատրաստ է նախաձեռնելու ցանկացած փոխշահավետ համագործակցություն: