May 12, 2018

Պարտքերի Հավաքագրում

Պարտքերի հավաքագրում

Ոչ այնքան կայուն ֆինանսական պայմաններում խոշոր ընկերությունները, ինչպիսիք են բանկերը, վարկային կազմակերպությունները, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները, հաճախ խնդիրների առջև են կանգնում մեծածավալ պարտքերի հավաքագրման ոլորտում: Նման դեպքերում ընկերության առջև ծառացած խնդիրների օպտիմալ լուծում է առաջարկում «ԲԻ ՍԵՅՖ» ՍՊ ընկերությունը, որն ապահովում և երաշխավորում է խիստ հետևողականություն և արհեստավարժ մոտեցում յուրաքանչյուր գործին:


«ԲԻ ՍԵՅՖ» ՍՊ ընկերությունը պարտքերի հավաքագրումն իրականացնում է հետևյալ կերպ.

  • Բանակցություններ հաճախորդների հետ /պարբերաբար հանդիպումներ պարտապանների և երրորդ անձանց հետ/,
  • Այցելություններ
  • Հաշտության եզրեր
  • Օրենսդրորեն նախատեսված բոլոր այլ իրավական գործողություններ /դատական/արտադատական/
  • Հայցադիմումների/դիմումների, միջանկյալ որոշումների, միջնորդությունների մուտքագրում դատարաններ, ներկայացուցչության ապահովում համապատասխան ատյաններում, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն դիմումների, կատարողական թերթերի մուտքագրում՝ կատարողական վարույթի վերահսկում: